6 հուլիսի 2010 - 13:57 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանը պատրաստ չէ 21-րդ դարի պատերազմի

«Չնայած Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին, երկրի բանակը գտնվում է բարձիթողի վիճակում»,-ասել է հայ փորձագետը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն մոտ 2 մլրդ դոլար է ծախսել ռազմական ուժի հզորացման համար, ինչը մեկնարկ տվեց սպառազինությունների վտանգավոր մրցավազքին: «Ամենահետաքրքիրն այն է, որ վերջերս Ադրբեջանը դարձավ տարածաշրջանի կայունության հիմնական խախտողը»,-ասել է հայ փորձագետը: Այդ համատեքստում, Կիրակոսյանը նշել է, որ ակնկալում է, որ ամռանը լարվածությունը կաճի: «Վտանգ կա, որ Բաքվի սպառնալիքները կարող են իրականություն դառնալ»,-նշել է նա: Ընդ որոմ Կիրակոսյանը նշել է, որ չնայած նրան, որ Ադրբեջանի բանակը հայկականից մեծ է և երկիրը հսկայական գումարներ է ծախսում զենք ձեռք բերելու համար, Հայաստանի զինված ուժերը մի շարք առավելություններ ունեն և ավելի մարտունակ են, ինչի շնորհիվ ՀՀ ԶՈւ-ն ավելի հզոր են ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի բանակից: Ըստ փորձագետի, Ադրբեջանի ղեկավարությանը ձեռնատու չէ, որ երկրի բանակն ուժեղ լինի, քանի որ այդպես ավելի բարդ կլինի պահպանել իշխանությունը: Ընդ որում, նա հավելել է, որ ռազմական խաղերը Ղարաբաղի շուրջ արդեն վտանգավոր են դարձել Ադրբեջանի ղեկավարության համար: «Եթե Բաքուն պատերազմ սկսի, նա տանուլ կտա: Ի տարբերություն Ադրբեջանի, որն անցյալով է ապրում, Հայաստանը պատրաստվում է 21-րդ դարի պատերազմի»,-ասել է նա: