Ստեփան Սաֆարյան. ԱՄՆ-ն չի դիտարկում Թուրքիան որպես Արևելյան Եվրոպայի մաս

Ստեփան Սաֆարյան. ԱՄՆ-ն չի դիտարկում Թուրքիան որպես Արևելյան Եվրոպայի մաս

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը կարևորում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան և այդ այցի շրջանակներում նշում է 3 հանգամանք: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, առաջին հանգամանքն այն է, որ Հիլարի Քլինթոնն իր արևելաեվրոպական շրջագայության ժամանակ չայցելեց Թուրքիա, որով ցույց տվեց, որ ԱՄՆ-ն չի դիտարկում Թուրքիան որպես Արևելյան Եվրոպայի մի մաս: «Երկրորդը Հիլարի Քլինթոնի այն հայտարարությունն է, որ հայ-թուրքական գործընթացում առաջընթացը կախված է Թուրքիայից: Դա ցույց է տալիս, որ գործընթացի վերջնական տապալման դեպքում Թուրքիան է լինելու պատասխանատուն: Երրորդը`իր այցելությամբ Ծիծեռնակաբերդ Քլինթոնն արտահայտեց այս պահին ԱՄՆ-ի վրդովված վերաբերմունքը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության հանդեպ»,-ասել է պատգամավորը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Քլինթոնի այն հայտարարությունը, թե խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ցույց է տալիս տարածաշրջանի կարևորությունն ԱՄՆ-ի- համար և ուղղակի ուղերձ է Ադրբեջանին` որևէ ռազմական նախաձեռնություն անթույլատրելի է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---