ՀՀ վարչապետը ծանոթացել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի կոնսերվացման աշխատանքների հետ

ՀՀ վարչապետը ծանոթացել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի կոնսերվացման աշխատանքների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց` դրա կոնսերվացման աշխատանքներին ծանոթանալու համար: Հաշվի առնելով գերեզմանոցի արտակարգ իրավիճակը` 2010-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի կառավարությունը հատկարցել է 32 մլն դրամ վտանգավոր թունաքիմիկատների կոսերվացման աշխատանքների համար:

Թունաքիմիկատների մեկուսացման համար հավաքվել է հողի աղտոտված շերտը և կենտրոնացվել գերեզմանոցի վերին շերտում, ողջ տարածքը պատվել է ռուբերոիդով, որը սեղմված է 50 սմ-անոց կավահողով: Մաքրվել է նաև ջրահեռացման համակարգը և փշալարերով պատվել է գերեզմանոցի տարածքը: Այսպիսով, ավարտվել են թունաքիմիկատների կոնսերվացմանն ուղղված հրատապ միջոցառումները, բայց խնդրի վերջնական լուծումը կարող է դառնալ գերեզմանոցի անվտանգ ոչնչացումը: Այդ նպատակով վարչապետի հանձնարարությամբ կստեղծվի ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացման հայեցակարգ:

«Կառավարությունն արդեն բավական միջոցներ է ծախսել, որպեսզի վտանգավոր հետևանքները գերեզմանատան մակերեսի բացման այս պահին վերացնենք, չեզոքացնենք, հսկողություն է իրականացվում շրջակա միջավայրում և նաև բոլոր համայանքները տեղյակ են պրոբլեմի մասին, նրանք նույնպես ուշադիր են լինելու։ Դրան, իհարկե, օգնեց նաև հրապարակայնությունը, որ ապահովվեց այս խնդրի շուրջ։ Մենք բոլոր հասարակական կազմակերպություններին ուզում ենք շնորհակալություն հայտնել իրենց ակտիվ մասնակցության համար` այս խնդրի կարգավորման գործում։ Համոզված եմ, որ այնպիսի լուծումներ ենք տալու, որ այս խնդիրը վերջնականապես լուծվի և բոլորս վստահ լինենք, որ այլևս շրջակա միջավայրին որևէ վտանգ չի սպառնում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով, տարածքում դեռ պետք է շարունակվեն ուսումնաիրութունները և վերջնական որոշումը կկայացվի միջազգային փորձագետների եզրակացությունից հետո:

Դեռևս 1970 թվականի սկզբներին Հայաստանում արգելվել է վտանգավոր քլորօրգանական պեստիցիդների օգտագործումը, ինչը հանգեցրել է հանրապետության տարածքում ժամկետանց և արգելված պեստիցիդների պաշարների կուտակմանը։ 80-ականների սկզբին դրանց թաղման համար Հայաստանում առանձնացվել է հատուկ տարածք։ Այստեղ արտակարգ իրավիճակ ստեղծվել էր այս տարվա մարտ ամսին, հայտնվել էր ինչ-որ տեխնիկա, որը փորել տարածքը, որի պատճառով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել։ Տարածքը գտնվում է սողանքային գոտում, հողն այստեղ սահում է` վտանգավոր նյութերն էլ հասնում են հարակից բնակավայրեր, որտեղ գյուղացիները հող են մշակում, անասնապահությամբ զբաղվում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---