ՀՀ ֆինանսների նախարարություն. «Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են»

ՀՀ ֆինանսների նախարարություն. «Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են»

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը 05.07.2010-11.07.2010 թթ.-ի համար սահմանել է թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդման համաձայն, ոսկու գնման գինը 13458.30 (-103.38) դրամ է, բացթողնման գինը` 14628.59 (-112.37) դրամ, արծաթի գնման գինը 202.57 (-2.57) դրամ է, բացթողնման գինը` 220.18 (-2.8) դրամ, պլատինի գնման գինը 16744.12 (-448.28) դրամ է, բացթողնման գինը` 18200.13 (-487.26) դրամ, պալադիումի գնման գինը 4928.73 (-342.43) դրամ է, բացթողնման գինը` 5357.31(-372.21) դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---