ՀՀ ԱԺ խոսնակ. Առնվազն տարակուսանք է հարուցում, որ ԵԽԽՎ նախագահը խոստովանում է, որ տեղյակ չէ ԼՂ հիմնախնդրին առնչվող կարևոր զարգացումներին

ՀՀ ԱԺ խոսնակ. Առնվազն տարակուսանք է հարուցում, որ ԵԽԽՎ նախագահը խոստովանում է, որ տեղյակ չէ ԼՂ հիմնախնդրին առնչվող կարևոր զարգացումներին

PanARMENIAN.Net - Առնվազն տարակուսանք է հարուցում, որ ԵԽԽՎ նախագահ Մևլուդ Չավուշօղլուն խոստովանում է, որ տեղյակ չէ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող կարևոր զարգացումներին, որոնց մասին շուրջ երկու շաբաթ բարձրաձայնում է միջազգային հանրությունը, հայտարարություններ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, միջազգային կառույցները: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մևլուդ Չավուշօղլուի վերջին հայտարարությունն այն մասին, որ ինքը չի լսել և տեղյակ չէ ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների մասին, և անգամ Բաքվի կողմից հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպված սադրանքի մասին: Ըստ ՀՀ խորհրդարանի խոսնակի, եթե իրոք այդպես է, ապա դա կրկին ապացուցում է հայկական կողմի այն պնդումը, որ ԵԽԽՎ-ի որևէ մարմին բավարար իրավասություն չունի զբաղվելու Լեռնային Ղարաբաղի խնդրով, և դա կարող է միայն վտանգել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---