7 հուլիսի 2010 - 11:47 AMT
Սերգեյ Մինասյան. Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է

Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտության բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Ես այդ կարծիքին էի թե մեկ շաբաթ, թե երկու ամիս առաջ: Սակայն պատերազմ սկսելու հավանականությունը լիովին բացառել չի կարելի: «Ռազմական գործողություններ չսկսելու գլխավոր երաշխիքը տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունն է», - նշել է Մինասյանը:

Ինչ վերաբերվում է Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին, ապա նա, ըստ Մինասյանի, իր հայտարարություններով փակուղի է մտցրել իրեն: «Նա պետք է ինչ-որ կերպ բացատրի իր ժողովրդին, թե ինչու է նման հայտարարություններ անում, բայց պատերազմ չի սկսում: Ադրբեջանը կխուսափի պատերազմից. այն միայն քաղաքական և տնտեսական վնաս կհասցնի»,- ասել է Մինասյանը: