7 հուլիսի 2010 - 13:07 AMT
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի լեռնադահուկային զբոսաշրջության զարգացման մասին համաձայնագիր

Թբիլիսիում հուլիսի 7-ին նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի միջև լեռնադահուկային զբոսաշրջության զարգացման մասին համաձայնագրի ստորագրում: Ինչպես հաղորդում է «Բիզնես Գրուզիան», համաձայնագիրը ենթադրում է այդ ոլորտի զարգացում միանման չափորոշիչներով:

Համաձայնագիրը կստորագրվի Թբիլիսիում կայանալիք Հարավային Կովկասում լեռնաառողջարանային կենտրոնների զարգացման մասին երկօրյա համաժողովի արդյունքում:

Համաժողովին հրավիրվել են Հայաստանի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունների և զբոսաշրջության բաժանմունքների ներկայացուցիչներ: Միջոցառումը նպատակ ունի ծանոթանալ ավստրիական Ինսբրուկի փորձի հետ մարքեթինգի կառավարման և լեռնադահուկային զբոսաշրջության կենտրոնների պլանավորման ոլորտում: