7 հուլիսի 2010 - 13:13 AMT
Հայաստանն առաջատար է ԱՊՀ տարածքում բեռնափոխադրումների ծավալով

ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, ԱՊՀ բեռնափոխադրումների շուկայի վերականգնումն ավելի ակտիվ է ընթանում, քան ուղևորային շուկայի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդում է «Ռեյլվնեշտրանս» ընկերության մամլո ծառայությունը:

Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ԱՊՀ բեռնափոխադրումների շուկայի ծավալն ավելացել է 6 տոկոսով, ուղևորային հատվածը` 3 տոկոսով:

Տրասնպորտային բոլոր միջոցներով ԱՊՀ բեռնափոխադրումները 5 ամսում ավելացել են 127 մլն տոննայով: Աճի առաջատար են դարձել Հայաստանը և Ղազախստանը (համապատասխանաբար 22.8 տոկոս և 16.7 տոկոս): Երրորդ տեղում Ուկրաինան է (14 տոկոս): Միաժամանակ Ռուսաստանը գլխավորում է բեռնափոխադրումների ամենամեծ ծավալն ունեցող երկրների ցուցակը: 2-րդ և 3-րդ տեղում Ղազախստանը և Ուկրաինան են:

Ավելի պասիվ է ընթանում ԱՊՀ ուղևորային փոխադրումների շուկայի վերականգնումը: Հիմնական ուղևորահոսք ապահովող երկրները (Ռուսաստան, Ուկրաինա, 5 ամսում ԱՊՀ փոխադրումների ողջ ծավալի 46 տոկոսը և 13 տոկոսը) անցյալ տարվա համեմատ նվազեցրել են արդյունքները (2.7 տոկոս և 6.3 տոկոս համապատասխանաբար): ԱՊՀ ուղևորային շուկայում աճ է ցուցաբերել միայն Ղազախստանը (19.1 տոկոս): Աճ է գրանցվել նաև Ադրբեջանում (7.1 տոկոս), Հայաստանում (2.4 տոկոս), Բելառուսում (4.8 տոկոս) և այլն: