7 հուլիսի 2010 - 13:21 AMT
Դավիթ Նալբանդյան. Ես հավատում եմ, որ մեր հավաքականը հաջող ելույթ կունենա

Արգենտինայի թենիսի հավաքականը հուլիսի 9-11-ը Մոսկվայում Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում կխաղա Ռուսաստանի հավաքականի հետ:

Արգենտինայի հավաքականի ավագ Մոդեստո Վասկեսը համոզված է, որ նրանք կհաղթեն: Արգենտինայի հավաքականի կազմում Խուան Մոնակոն և Խուան Մարտին Դել Պորտոն վնասավածքներ են ստացել:

«Արդյունքում մեր կազմում ելույթ կունենան Դավիթ Նալբանդյանը, Օրասիո Սեբալոսը, Էդուարդո Շվանկը և Լեոնարդո Մայերը»,- ասել է Վասկեսը:

Դավիթ Նալբանդյանը, որի հավաքականը 2006-ին Մոսկվայում Դևիսի գավաքի եզրափակչում 3:2 հաշվով զիջել է ռուսներին, ասել է. «Կարծում եմ, որ չի կարելի համեմատել 2006-ի խաղը և այս մենամարտը, որովհետև այն ժամանակ դա եզրափակիչ էր, իսկ հիմա մենք խաղում ենք քառորդ եզրափակչում: Մեր թիմի կազմն այժմ բոլորովին այլ է և ես հավատում եմ, որ այս հավաքականը հաջող ելույթ կունենա»: