2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՉԻ ՓԱԿՎԻ

PanARMENIAN.Net - 2004 թվականին Հայկական ատոմակայանը չի փակվի: Այս մասին մոսկովյան «Կոմերսանտ» թերթին տրված հարցազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, փակվելու հարցը կապված է կայանի արդեն հնացած լինելուց, «որը ստիպում է անվտանգության համար մեծ միջոցներ ծախսել»: Քոչարյանը տեղեկացրեց, որ այդ հարցում Եվրախորհուրդը ակտիվ ֆինանսական օգնություն է ցուցաբերում Հայաստանին: «Իր ժամանակին մենք պարտավորվել ենք Եվրախորհրդի առաջ փակել կայանը 2004 թվականին, սակայն այդ հարցը կապված էր փոխարինող հզորությունների եւ այլընտրական աղբյուրների ստեղծման հետ, որի համար Եվրախորհուրդը մտադիր էր տրամադրել մեծ միջոցներ»,- ասել է նախագահը: Սակայն նա նշել է, որ «չնայած Հայաստանը ճշտապահորեն հետեւում է իր պարտականություններին, ՀԱԷԿ-ը փակելու ֆինանսավորման եւ էներգիայի այլընտրական աղբյուրների ստեղծման հարցերն առայժմ լուծված չեն եւ դժվար թե լուծվեն մինչեւ 2004 թվականը»: Եվ ինչպես հայտնել է նախագահը, կայանի փակումը հետաձգվել է 2007-2008 թվականները, «Իսկ հետո արդեն քիչ ժամանակ է մնում մինչեւ բնական պաշարների սպառվելը»: «Այնուհետեւ խոսք կարող է գնալ կայանի պաշարների երկարացման մասին էլի մի քանի տարի, որը նմանապես ենթադրում է մեծ ներդրումներ»,- նշել է նախագահը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---