7 հուլիսի 2010 - 18:16 AMT
Օդերևութաբանները կանխատեսում են շոգ հուլիս

Օդերևութաբանները կանխատեսում են շոգ հուլիս: Առաջիկա օրերին եղանակը Հայաստանում զգալի փոփոխություններ չի կրի: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հայհիդրոմետ ծառայությունում, մինչև հուլիսի 12-ը հանրապետությունում կպահպանվի առանց տեղումների, շոգ եղանակը: «Հուլիսի 10 և 11-ին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում 1-2 աստիճանով, իսկ հուլիսի 13-14-ին ջերմաստիճանը կնվազի»,-ասել են Հայհիդրոմետում: