Հուլիսի 10-ին կկայանա «Ժառանգություն» կուսակցության 6-րդ համագումարը

Հուլիսի 10-ին կկայանա «Ժառանգություն» կուսակցության 6-րդ համագումարը

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության 6-րդ համագումարը, որի աշխատանքին կմասնակցեն 400 պատվիրակներ: Այդ մասին լրագրողներին Երևանում հաղորդել է կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Համագումարում ընտրվելու է կուսակցության նոր վարչություն և նոր նախագահ: Ես վարչության անդամ կամ նախագահ չեմ լինի և ուղղակի պատգամավոր կմնամ: «Ժառանգության» կանոնակարգով, բացի խորհրդարանական խմբակցության ղեկավարից, ոչ մի պատգամավոր կամ պետական ծառայող չի կարող լինել վարչության անդամ, իսկ խմբակցության ղեկավարը պետք է մտնի վարչության մեջ` կուսակցության և խորհրդարանականների միջև կապն ապահովելու համար»,- ասել է Մարտիրոսյանն, ավելացնելով, որ կառավարման լավագույն նախագահ կլինի «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, որ համագումարում, բացի կազմակերպչական հարցերից, քննարկվելու են նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---