Նիդրերլանդներն աջակցում են Հայաստանում սոցիալական բնակարանային ծրագրի իրագործմանը

PanARMENIAN.Net - Տավուշի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում հայկական և հոլանդական կազմակերպությունների համագործակցությամբ իրագործվում է «Սոցիալական բնակարանային ծրագիրը»: «Նախագծի գլխավոր նպատակն է Հայաստանում սոցիալական բնակարանների խթանման, զարգացման և կառավարման կայուն ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորումը»,- ասել է Սոցիալական բնակարանային հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը` ամփոփելով ծրագրի իրագործման առաջին 100 օրերի արդյունքները:

Սոցիալական բնակարանը տրամադրվում է վարձով կամ վաճառվում արտոնյալ պայմաններով: Սոցիալական բնակարանները ֆինանսավորում և կառավարվում են շահույթ չհետապնդող կազմակերպությունների կողմից` ցածր և միջին եկամուտ ունեցող խմբերին որակյալ և էներգախնայող բնակարան հատկացնելու և դրանց համապատասխան սպասարկումն ապահովելու նպատակով: Կարիքավոր ընտանիքներին բնակարաններ տրամադրելու ծրագրերի հետ մեկտեղ, ցածր և միջին եկամուտ ունեցող խմբերին մատչելի բնակարաններով ապահովումը բանալի կհանդիսանա Հայաստանում բնակարանային խնդիրների լուծման համար:

«Հոլանդիայում սոցիալական բնակարանները շուրջ 100 տարվա պատմություն ունեն: Մեր կազմակերպությունը մատչելի բնակարանային ծրագրերում կարող է հանդիսանալ նաև որպես ֆինանսավորվող կողմ»,- ասել է ծրագրի ղեկավար, Բնակարանների երաշխավորման հոլանդական միջազգային կազմակերպության (DIGH) տարածաշրջանային համակարգող Մարի-Օդիլ Զանդերսը:

Իր հերթին, Սյունիքի մարզպետի տեղակալ, ծրագրի աշխատանքային խմբի անդամ Արա Դոլունցը հաղորդեց, որ միայն Սյունիքում շուրջ 800 ընտանիք աջակցության կարիք ունի: Նա նաև հաղորդեց, որ առաջին նման ծրագիրը մեկնարկել է դեռ 2006-ին, իսկ 2008-ին` վարձով է տրվել 2 շենք 14 բնակարաններով:

Ծրագիրն իրագործվում է Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության «Մատրա» սոցիալական վերափոխման ծրագրի ֆինասնական աջակցությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---