Ֆուտբոլի պատմության մեջ նոր չեմպիոն կհայտնվի

Ֆուտբոլի պատմության մեջ նոր չեմպիոն կհայտնվի

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում կխաղան Հոլանդիայի և Իսպանիայի հավաքականները, որոնք նախկինում երբեք Մունդիալների չեմպիոն չեն եղել: Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ եվրոպական հավաքականը կդառնա չեմպիոն Եվրոպայի սահմաններից դուրս: Հոլանդիայի հավաքականը երկու անգամ է խաղացել է եզրափակչում, բայց պարտվել, իսկ Իսպանիայի հավաքականի լավագույն արդյունքը եղել է 4-րդ տեղը 1950-ին: Այսպիսով, ֆուտբոլի պատմության մեջ կհայտնվի նոր չեմպիոն:

Հուլիսի 7-ին «Մոզես Մաբիդա» մարզադաշտում կիսաեզրափակչում հանդիպեցին Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները:

Խաղի սկզբում իսպանացիները նախաձեռնությունը վերցեցին իրենց ձեռքը և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին: Արդեն առաջին խաղակեսում երկու թիմերը կարող էին գոլ խփել, բայց այդպես էլ չհաջողվեց:

Երկրորդ խաղակեսի սկզբին երկու հեռահար հարվածներով աչքի ընկավ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն: Բայց իսպանացիներին միայն 73-րդ րոպեին հաջողվեց բացել խաղի հաշիվը: Անկյունայինից Խաբիի փոխացումից հետո «Բարսելոնի» պաշտպան Կառլես Պույոլը գոլ խփեց:

Պույոլի գոլը միակն էր այդ խաղում, իսպանացիները բաց թողեցին հաշիվը կրկնապատկելու իդեալական շանսը: Պեդրոն չփոխանցեց գնդակը ազատ Ֆերնանդո Տորեսին և կորցրեց այն:

Հուլիսի 11-ին կխաղան Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականները, խաղը տեղի կունենա «Սոքեր Սիթի» մարզադաշտում: Իսկ մինչ այդ, հուլիսի 10-ին 3-րդ տեղի համար կպայքարեն Ուրուգվայի և Գերմանիայի հավաքականները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---