Դավիթ Բաբայան. ԵԱՀԿ ՄԽ-ն 2005 թվականին արդեն մեկ անգամ այցելել է անվտանգության գոտի և կարող է դա անել նաև այժմ

Դավիթ Բաբայան. ԵԱՀԿ ՄԽ-ն 2005 թվականին արդեն մեկ անգամ այցելել է անվտանգության գոտի և կարող է դա անել նաև այժմ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության իշխանություններն իրոք առաջարկություն են ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից` այցելել այն տարածքներ, որոնք կազմում են ԼՂՀ անվտանգության գոտին և համաձայնություն են ստացել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Ինչ վերաբերում է մի շարք հայկական ԶԼՄ-ներում հայտնված «իմ խոսքերին», որտեղ ես իբր ասում եմ, որ ԼՂՀ-ն համաձայն է խաղաղապահների տեղակայմանը անվտանգության գոտում, ապա նման բան չի եղել և լինել չէր կարող: Ես չէի կարող նաև օգտագործել «օկուպացված տարածքներ» տերմինը: Արցախի Հանրապետությունը խաղաղապահների կարիք չունի, այն ի վիճակի է ինքնուրույն պաշտպանել իրեն»,-ասել է Բաբայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---