Հայաստանում ստեղծվել է որակի ասոցիացիա

PanARMENIAN.Net - Հայաստանի գործատուների միության նախաձեռնությամբ ստեղծվել է «Որակի ասոցիացիա» գործատուների ճյուղային միությունը: «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ընտրվել է Հայաստանի «Որակի ասոցիացիայի» միության նախագահ: Այս մասին հուլիսի 8-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Մամուլի ասուլիսին մասնակցել են նաև աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Հենրիխ Մոլլերը և Կիպրոսի ձեռներեցների միության նախագահ Թեոդորոս Ջիովանին:

Միության նպատակն է ակտիվորեն մասնակցել երկրում որակի ենթակառուցվածքների բարեփոխման ռազմավարության մշակմանը և որակի բնագավառում միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրմանը և տեղայնացմանը:

«Մեր ընկերության որդեգրած սոցիալական ռազմավարությունը իր մեջ ներառում է բազմաթիվ ուղղություններ և Հայաստանի «Որակի ասոցիացիայի» միության ստեղծման գործընթացին աջակցելը մենք դիտարկում ենք որպես ընկերության իրականացվող սոցիալական ծրագրերից մեկը: Երկրի ապագան մեծապես կախված է տնտեսության արդյունավետ կառավարումից և համաչափ զարգացումից. դրան նպաստելը մեծ պատիվ է «ԱրմենՏել» ընկերության համար: Որպես միությունը նախագահող ընկերություն, հավաստիացնում ենք, որ ակտիվորեն կաջակցենք այս ծրագրի արդյունավետ իրականացմանը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Հենրիխ Մոլլերը ողջունել է ասոցիացիայի ստեղծումը, նշելով, որ սա լուրջ իրադարձություն է, որը կխթանի և մեծապես կնպաստի միջազգային համակարգին Հայաստանի որակի կառավարման համակարգերի զարգացմանը և ինտեգրմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---