Աշնանը տեղի կունենա Հայաստանի նախագահի այցը Բելառուս

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Բելառուսում Հայաստանի դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին ընդունեց Բելառուսի խորհրդարանի ստորին` Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն:

Բելառուսի խորհրդարանի խոսնակը շնորհավորեց դեսպան Խաչատրյանին նշանակման և պարտականությունների ստանձնման կապակցությամբ` մաղթելով բեղմնավոր աշխատանք, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին մարտի 22-24-ը Երևանում կայացած հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 4-րդ նիստի արդյունքները, ՀՀ ԱԺ նախագահի աշնանը Մինսկ ծրագրվող այցելության և դրան զուգահեռ hանձնաժողովի 5-րդ նիստի անցկացման հետ կապված հարցեր:

Վլադիմիր Անդրեյչենկոն կրկին անգամ շնորհակալություն հայտնեց մայիսի վերջին Հայաստանում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստի ընթացքում ցուցաբերված ընդունելության համար:

Երկուստեք նշվեց միջխորհրդարանական համագործակցության ոլորտում առկա փոխըմբռնման բարձր մակարդակը, անդրադարձ կատարվեց միջազգային ատյաններում փոխգործակցությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---