Սերգեյ Լավրով. Ղարաբաղյան հակամարտության հարցում պակաս ճանապարհ չի հաղթահարվել

Սերգեյ Լավրով. Ղարաբաղյան հակամարտության հարցում պակաս ճանապարհ չի հաղթահարվել

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պակաս ճանապարհ չի հաղթահարվել: Այդ մասին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Բոլորովին վերջերս Պետերբուրգում տնտեսական ֆորումի «դաշտում» կայացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի վեցերորդ հանդիպումը իր` Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ: Այդ հանդիպման արդյունքում լրացուցիչ հանձնարարություններ տրվեցին: Ակնկալում ենք, որ ոչ պաշտոնական միջոցառման` Ալմա-Աթայում հուլիսի կեսերին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների Խորհրդի նիստի «դաշտում» մենք հանդիպում կանցկացնենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ»,- ասել է Սերգեյ Լավրովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---