Վարդան Վարդանյան. Բնակարանային շինարարությունն աղետի գոտում կլուծի Շիրակի մարզի սոցիալական հարցերը

Վարդան Վարդանյան. Բնակարանային շինարարությունն աղետի գոտում կլուծի Շիրակի մարզի սոցիալական հարցերը

PanARMENIAN.Net - Բնակարանային շինարարությունը աղետի գոտում կլուծի Շիրակի մարզի սոցիալական հարցերը, քանի որ շինարարական աշխատանքներին մասնակցում է 1100 մարդ, որոնց միջին աշխատավարձը 150 000 դրամ է, հայտարարել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը` ներկայացնելով զեկույցը Գյումրիում կատարված աշխատանքի մասին: «Չնայած ճգնաժամին, մեզ հաջողվեց անհրաժեշտ միջոցներ գտնել շարունակելու համար շինարարությունը Գյումրիում»,-ասել է նա լրագրողներին Շիրակի մարզում : Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, նա ընդգծել է, որ ՀՀ նախագահի ամենօրյա ուշադրության շնորհիվ, շինարարությունը աղետի գոտում, մասնավորապես, «Մուշ-2» թաղամասում հաջողվեց ավարտել ժամանակին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնելով Գյումրի մասնակցեց «Մուշ-2» շրջանի բնակարանային շենքերի շահագործման պաշտոնական արարողությանը (22 շենքի 1054 բնակարան):

Վարդան Վարդանյանն ասաց, որ Շիրակի մարզի գյուղական համայնքներում կկառուցվի 408 բնակելի շենք, Ախուրյանում` 192, Սպիտակում արդեն կառուցվել է 320 բնակելի շենք, որոնք շահագործման կհանձնվեն մոտ ապագայում, իսկ Լոռիի գյուղական 8 համայնքներում դրանց քանակը կկազմի 303: «Ընդհանուր առմամբ գյուղական մարզերում կկառուցվի 600 բնակելի տուն»,-հավելել է նա: Այդ առնչությամբ նա ասաց, որ այն համայնքներում, որտեղ անօթևանների քանակը չի գերազանցում 10 ընտանիքը, կհանձնվեն բնակարանային հավաստագրեր` նշելով,որ Լոռիում ու Շիրակում արդեն բաժանվել է 59 նման հավաստագիր:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ բնակարանաշինության ծրագրերի արժեքը «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կազմում է 39 մլրդ դրամ, իսկ Սպիտակում և Լոռու ու Շիրակի մարզերի գյուղերում` 26 մլրդ դրամ: Նախատեսվում է Գյումրիում կառուցել 59 շենք 3030 բնակարաններով:

Ինչպես ասել է Վարդան Վարդանյանը, շինարարական ծրագրերը աղետի գոտում նախատեսվում է ավարտել 2013 թվականին: Ընդ որում նա հավելել է, որ հանձնաժողովը կքննարկի ևս 4000 ընտանիքի փաստաթղթերի փաթեթը, որոնք անօթևան են մնացել 1988 թվականի երկրաշարժից հետո:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---