Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր Սերժ Լագոշին 9 հուլիսի 2010 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշին, ինչպես նաև նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, պատվիրակության կազմի մեջ մտել են սենատորներ Օդեթ Տերադը և Ֆիլիպ Դալիեն: Հանդիպման ընթացքում նախագահը Սերժ Լագոշին ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված վերջին զարգացումները և մտավախությունները, ինչպես նաև պատասխանեց Սերժ Լագոշի և նրա պատվիրակությանը հետաքրքրող հարցերին: Երկրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործին մասնակցելու համար: Լագոշն, իր հերթին նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անհրաժեշտ է նոր ուժով առաջ մղել` կանխարգելելով միջազգային անտարբերությունը, որի հետևանքով տեղի ունեցավ 20-րդ դարի հերթական ցեղասպանությունը` Ռուանդայի Ցեղասպանությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |