10 հուլիսի 2010 - 16:56 AMT
Բակո Սահակյանը հանդիպել է Բելգիայից ժամանած դասախոսների և ուսանողների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին ընդունել է Բելգիայից ժամանած մի խումբ դասախոսների եւ ուսանողների: Հանդիպման ընթացքում արծարծվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, տարածաշրջանային զարգացումների եւ Արցախի ներքին կյանքին առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է նման այցելությունները՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման եւ իրավիճակին տեղում ծանոթանալու լավագույն միջոցներից մեկը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: