«Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարում ընտրվել է նոր վարչության կազմը

«Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարում ընտրվել է նոր վարչության կազմը

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարում ընտրվել է 11 անդամից կազմված վարչությունը: Իրականում համագումարում ընտրվեցին վարչության 10 անդամներ, քանի որ ըստ կուսակցության կանոնադրության կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն ինքնաբերաբար դառնում է վարչության անդամ: Որպես վարչության անդամ ընտրվել է նաև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այսօր նոր վարչությունը կանցկացնի իր առաջին նիստը` ընտրելու համար նախագահին: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին, վարչության նախագահ հավանաբար կընտրվի Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ:

2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---