11 հուլիսի 2010 - 16:01 AMT
Ատոմ Էգոյան. “Պատմական իրադարձությունները բացահայտող ֆիլմերը անարդար կերպով ուշադրության չեն արժանանում”

”Պատմական փաստերը բացահայտող ֆիլմերը միշտ հասարակության ուշադրության են արժանանում անարդարորեն”, - հուլիսի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է կանադահայ ռեժիսոր, “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը:

Նրա խոսքերի համաձայն, Անրի Վեռնոյի “Մայրիկ” ֆիլմը նա դիտել է “Արարատ” ֆիլմի նկարահանումներից ավելի վաղ և մեծ հարգանք է տածում այն նկարահանող մեծ ռեժիսորի հանդեպ: “Սակայն ես երիտասարդ ռեժիսոր լինելով, երբ նայեցի ֆիլմը, ինձ զարմացրեց այն, թե ինչպիսի սառնությամբ էին այն դիտում և որքան քիչ էր դրա վարձույթը:Այս հանգամանքը խորը հետք թողեց իմ հիշողության մեջ: Նույն բանը կատարվեց նաև Տավիանի եղբայրների “Արտույտի ագարակը” ֆիլմը հետ: Այն շատ քիչ է ցուցադրվել Հյուսիսային Ամերիկայում”:

Նա ավելացրեց նաև, որ գոհ է այն բանից, որ “Արարատ” ֆիլմի պես բարդ ֆիլմը լավագույնս ընդունելություն է գտել 35 երկրում; “Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ պատմական իրադարձությունները ցուցադրելիս պետք է նոր մոտեցումներ գտնել”:

Նա ասել է, որ Անրի Վեռնոյին բնորոշ հատկանիշներ է դրել “Արարատ” ֆիլմի գլխավոր հերոսի` Էդվարդ Սարոյանի կերպարի մեջ, որի դերակատարն է Շառլ Ազնավուրը: