12 հուլիսի 2010 - 16:33 AMT
Բակո Սահակյանը մասնակցել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 770-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 770-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և արտերկրից, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: