13 հուլիսի 2010 - 10:39 AMT
Բակո Սահակյանն ընդունել է ՊԲ մի շարք զորամասերի և զորամիավորումների հրամանատարների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է հանրապետության պաշտպանության բանակի մի շարք զորամասերի և զորամիավորումների նորանշանակ հրամանատարների:

Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը շնորհավորել է ներկաներին, մաղթել նրանց խաղաղ և արդյունավետ ծառայություն:

Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը հանդիսանում է երկրի անկախության և անվտանգության կարևորագույն երաշխավորը, և այսուհետ ևս կարվի հնարավորը նրա մարտունակության շարունակական բարձրացման համար: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը: