13 հուլիսի 2010 - 12:14 AMT
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն ԵԱՀԿ ՄԽ հետ հուլիսի 17-ին

Հուլիսի 17-ին Ալմաթիում ԵԱՀԿ ԱԳՆԽ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկիի խմբի հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Հանդիպմանը կմասնակցի ԵԱՀԿ գործող նախագահ, պետքարտուղար, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը, հանդիպման ավարտին համանախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարներ Բերնար Քուշների, Սերգեյ Լավրովի ու Հիլարի Քլինթոնի հետ: