13 հուլիսի 2010 - 13:22 AMT
Մինչև 2012-ի վերջ Հայաստանի մարզերում նախատեսվում է տեղադրել 250 հակակարկտային կայան

Հայաստանի տարածքում հակակարկտային կայանների տեղադրման հարցը դարձել է իրականություն, և մինչև 2012-ի վերջ Հայաստանի մարզերում նախատեսվում է տեղադրել 250 հակակարկտային կայան: Այդ մասին հուլիսի 13-ին Երևանում լրագրողներին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Նա նաև նշել է, որ տարերային աղետների պատճառով երկրի գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցվել, իսկ վնասի չափսերը միչև հիմա չեն որոշվել: «Արդեն տեղադրվել են շուրջ 100 հակակարկտային կայաններ, ևս 48-ը կտեղադրվեն միչև տարեվերջ, որի համար պետբյուջեից հատկացվել է 450 մլն դրամ»,- ասել է նա: