Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը Հայաստանում նվազում է

Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը Հայաստանում նվազում է

PanARMENIAN.Net - 2010 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է 851 Ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որոնց հետևանքով զոհվել է 117 մարդ, 1152-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 15-ով, զոհերի թիվը` 33-ով: Նա նշեց նաև, որ ինչպես 2009 թվականին, այնպես էլ այս տարի արձանագրվել է ՃՏՊ հեևանքով զոհերի քանակի նվազում:

Ինչ վերաբերում է ՃՏՊ կանոնների խախտման դեպքերին, ապա այս տարվա վեց ամիսների ընթացքում ճանապարհային ոստիկանությունն ՀՀ տարածքում արձանագրել է 352 958 կանոնների խախտման դեպքեր: «Կանոնների խախտման քանակը նախորդ տարվա համեմատությամբ այս տարի 47 հազարով ավելացել է»,-նշեց ոստիկանության գնդապետը: Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին մայրաքաղաքից դեպի հանգստյան գոտնիներ տանող ճանապարհները լինելու են ճանապարհային ոստիկանության հատուկ հսկողության տակ: Ոստիկանության գնդապետը նաև հաղորդեց, որ մինչ տարեվերջ կավարտվեն մայրաքաղաքում ճանապարհների գծանշման և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---