Լեհաստանի ԱԳ նախարարը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Լեհաստանի ԱԳ նախարարը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

PanARMENIAN.Net - Հհուլիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է կժամանի Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսված են Լեհաստանի արտգործնախարարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի շրջանակներում նախարար Սիկորսկին ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հուլիսի 14-ին:

Էդվարդ Նալբանդյանի եւ Ռադոսլավ Սիկորսկու հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին, hանդիպումից անմիջապես հետո տեղի կունենա արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---