Ալեն Հյուզը դեռ կոնկրետ պլաններ չունի Հայաստանի մասին ֆիլմ ստեղծելու վերաբերյալ

Ալեն Հյուզը դեռ կոնկրետ պլաններ չունի Հայաստանի մասին ֆիլմ ստեղծելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Ես Հայաստան եմ եկել մենակ` առանց եղբորս: Քանի որ մենք միշտ միասին ենք, հիմա ես որոշել եմ մի քիչ հանգստանալ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է անվանի ամերիկյան ռեժիսոր Ալեն Հյուզը: Նրա խոսքերով, սա նրա առաջին այցն է Հայաստան, սակայն հաջորդ տարի նա նախատեսում է գալ այստեղ ընտանիքի հետ:

Թղթակցի հարցին այն մասին, թե պատրաստվում է նա ֆիլմ նկարել Հայաստանի մասին, ռեժիսորն ասաց, որ հուսով է, բայց կոնկրետ պլաններ դեռ չունի: Ալեն Հյուզը միայն նշել է, որ նախատեսում է մեկնել Հայաստանի գյուղեր, քանի որ չի սիրում մայրաքաղաքները և մեծ քաղաքները, նրան ավելի շատ գրավում են գյուղերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---