«Լեհական ավիաուղիները» չեն ուզում թռչել դատարկ նստարաններով

«Լեհական ավիաուղիները» չեն ուզում թռչել դատարկ նստարաններով

PanARMENIAN.Net - LOT Polish Airlines ավիաընկերությունը, որը 2010 թ. հուլիսի 1-ից շաբաթը երկու անգամ կանոնավոր չվերթ է կատարում Վարշավա-Երևան-Վարշավա ուղերթով, Հայաստանին ներկայացրել է իր տարանցիկ քաղաքականությունը: Հուլիսի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ LOT Polish Airlines ընկերության առևտրային տնօրեն, փոխնախագահ Լեշեկ Նարովսկին հայտնել է, որ 2009 թ. ընկերությունն իր 80-ամյակն է նշել: Այս փաստը վկայում է ավիաընկերության միջազգային ճանաչման մասին: Ամեն տարի «Լեհական ավիաուղիները» տեղափոխում է 4 մլն ուղևոր: Այն ունի 3500 աշխատող, իրականացնում է ավելի քան 50 ուղղություններով չվերթեր, որոնք Արևմտյան Եվրոպան կապում են ԱՄՆ-ի և Կանադայի հետ, իսկ ընկերության դրամաշրջանառությունը կազմում է 1 մլրդ դոլար: Ինչ վերաբերում է գներին, ապա ընկերության մամլո քարտուղար Յացեկ Բալցերի խոսքերի համաձայն, նրանք «չեն ուզում դատարկ նստարաններով թռիչք կատարել», այդ պատճառով էլ LOT Polish Airlines-ը իր ուղևորներին մատչելի գներ է առաջարկում:

Արդեն տասը տարվա ընթացքում LOT Polish Airlines-ը համարվում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լավագույն ավիաընկերությունը: 2003 թ. սկսած «Լեհական ավիաընկերությունները» դարձել է Star Alliance-ի լիիրավ անդամ, որի շնորհիվ Alliance ուղերթների գլոբալ ցանցում Վարշավան դարձել է տարանցիկ կայանատեղի:

Ընկերությունը չի ծրագրում Երևանում պաշտոնական նրկայացուցչություն բացել: Այն պետք է աշխատի POL AIRTUR-ի միջնորդությամբ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Գայանե Տիգրանյանն ասել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև երկար տարիների ընթացքում ստեղծվել են սերտ հարաբերություններ, որն էլ խթանել է հաղորդակցման այս միջոցի բացմանը: Նրա կարծիքով, այստեղ գործում են նաև քաղաքական մոտիվներ, նաև այն հանգամանքը, որ նոր չվերթը նպաստելու է երկկողմանի տնտեսական հարաբերություններին, զբոսաշրջության զրագացմանը և, որ շատ կարևոր է, շահավետ է լինելու: Նոր չվերթը մեծ պահանջարկ է ունենալու սփյուռքում: Չվերթերը իրականացնելու են СВ տեսակի Բոինգը և ԷՄԲՐԱԵՐ-ը: Գաայնե Տիգրանյանն ավելացրել է, որ ընկերության գնային քաղաքականությունը չի վերանայվելու , քանի որ այն մատչելի է միջին սպառողի համար: Տոմսի արժեքը 295 դոլար է` ներառյալ ԱԱՀ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---