Հրանտ Մելքումյանը Բենասկ քաղաքում անցկացվող օփենում 5 հնարավորից վաստակել է 5 միավոր և գլխավորում է աղյուսակը13 հուլիսի 2010 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող շախմատի օփենում 5 հնարավորից վաստակել է 5 միավոր և գլխավորում է աղյուսակը գրոսմայստերներ Ֆիերի (Բրազիլիա), Կիր. Գեորգիևի (Բուլղարիա) և Սաֆարլիի (Ադրբեջան) հետ: Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը, միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) վաստակել են 4-ական միավոր: Իսկ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող «Նանա Ալեքսանդրիայի գավաթ» շախմատի մրցաշարում 2 հնարավորից վաստակել է 1,5 միավոր և կես միավորով է հետ մնում առաջատարներից: Հայաստանի չեմպիոնուհի Անահիտ Խառատյանն ունի 0,5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Տաթև Աբրահամյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի կանանց շախմատի առաջնությունում 3 հնարավորից վաստակել է 2 միավոր և կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Կրաշից և Զատոնսկիխից: Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան (Ուկրաինա) Խորվաթիայի Ռիեկա քաղաքում ավարտված «Միջերկրածովյան ծաղիկներ» շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը, հաղորդում է armchess.am կայքը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |