Լեհաստանը հանդես է եկել Հայաստանին արտոնյալ պետական վարկ տրամադրելու գաղափարով

Լեհաստանը հանդես է եկել Հայաստանին արտոնյալ պետական վարկ տրամադրելու գաղափարով

PanARMENIAN.Net - Լեհական կողմը հրապարակել է Հայաստանին արտոնյալ պետական վարկ տրամադրելու մասին իր գաղափարը, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Լեհաստանի էկոնոմիկայի նախարարության տնօրենի տեղակալ Էլջբեթա Բոդիոն` հուլիսի 13-ին Երևանում անցկացվող հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակներում: «Դա դեռևս գաղափար է, քանի որ մենք դեռ պետք է քննարկենք հնարավոր վարկի տրամադրման պայմանները», - նշել է նա:

Նրա խոսքերի համաձայն, միջկառավարական հանձնաժողովը հիմնվում է հայ-լեհական տնտեսական համաձայնագրի վրա, որը ստորագրվել է մարտի 12-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկայի Հայաստան կատարած այցի շրջանակներում: Էլջբեթա Բոդիոն կարևորել է, որ բիզնես ֆորումին մասնակցում են ոչ միայն պետական վարչակազմի ներկայացուցիչները, այլև երկու երկրների ձեռնարկատերերը:

Լեհաստանի պատվիրակության կազմում են տարբեր բնագավառներ ներկայացնող ձեռնարկատերեր` էնրգետիկայի «քանի որ հայտնի է, որ Հայաստանը մտադիր է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել», շինարարության, զբոսաշրջության, որը ներկայացնում էր Լեհաստանի զբոսաշրջության պալատը և Լեհաստանի բանկերի միության ղեկավարը:

Էկոնոմիկայի նախարարության գործակալության տնօրենի տեղակալը հաղորդել է, որ ժամանել են «կանաչ տեխնոլոգիաների» բնագավառում աշխատող երկու ֆիրմաների ներկայացուցիչներ, որպեսզի Հայաստանին փոխանցեն ջրի, բնահողի, աղբի մնացորդների մաքրման իրենց փորձը: «Կան ընկերություններ, որոնք համագործակցում են «Նաիրիտ» գործարանի հետ և նրանից գնում են սինթետիկ կաուչուկ, որը մեծ պահանջարկ ունի և համապատասխանում է միջազգային պահանջներին: Գործարանն արդեն կարող է աշխատել եվրոպական շուկայում և լեհական ընկերությունները շահագրգռված են գործարանն արդիականացնելու հարցում», - ավելացրել է նա;

Էլջբեթա Բոդիոն հաղորդել է, որ ֆիրմաների կազմում է նաև պետական ընկերության ներկայացուցիչ, որը զբաղվում է բուսական դեղամիջոցների արտադրությամբ, ինչը շատ տարածված է Լեհաստանում և եվրոպական շուկայում:

Նիստի համանախագահներն էին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը և նրա լեհ գործընկեր Մարչին Կորոլեցը: Ստորագրվել է հանձնաժողովի առաջին համատեղ նիստի առաջին արձանագրությունն ու կանոնակարգը, ինչպես նաև պարենամթերքի անվտանգության և անասնաբուժության բնագավառին վերաբերող հուշագիր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---