ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Էլիաս Մըրրի հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանյան Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Էլիաս Մըրրի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները տարբեր ոլորտներում` շեշտը դնելով մասնավորապես պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության վրա: Նշվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կարևորությունը:

Էլիաս Մըրրը իր հատուկ գնահատանքն է արտահայտել Լիբանանում բնակվող հայ համայնքի մասին, որը ակտիվ դերակատարություն ունի երկրի քաղաքական և հասարակական կյանքում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, տարածաշրջանային այլ խնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---