14 հուլիսի 2010 - 13:34 AMT
Արթուր Աբրահամն, ինչպես միշտ, խուլ պաշտպանության կդիմի, հավաստիացնում է Կարլ Ֆրոչը

Գերմիջին քաշային կարգում հանդես եկող բրիտանացի բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչը, որն արդեն մերժել է մի քանի առաջարկներ Արթուր Աբրահամի (Գերմանիա) հետ մենամարտն անցկացնելու վայրի մասին, մենամարտն անընդհատ տեղափոխելու պատասխանատվությունը գցել է Աբրահամի փրոմոութեր Կալլե Զաուերլանդի ուսերին և քննադատության ենթարկել նրան: «Զաուերլանդը չպետք է խոսի բռնցքամարտի մասին, թող դա թողնի բռնցքամարտիկներին: Ինչ-որ բան որոշելու համար նա սկզբից պետք է հոր թույլտվությունը ստանա»,- ասել է Ֆրոչը:

Աբրահամի մասին նա ասել է. «Աբրահամի հետ մարտը բարդ կլինի, բայց նա, ինչպես միշտ, կդիմի խուլ պաշտպանության` ժամանակ առ ժամանակ պայթելով»: