14 հուլիսի 2010 - 14:10 AMT
Արցախի ժողովուրդն ինքն է որոշել իր ճակատագիրը հօգուտ անկախության

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնվի Լեռնային Ղարաբաղին ինչ-որ կարգավիճակ տալու հետ, խոսում է այն մասին, որ Ալիևի տգիտությունը սահմաններ չունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Ադրբեջանի չկայացած սուլթանին տեղեկացնեմ, որ «ինքնորոշման իրավունք» նշանակում է, որ տվյալ ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը բացառում է,որ մի ժողովուրդ որոշի մեկ այլ ժողովրդի փոխարեն: Եթե ինչ-որ մեկն Ալիևի և իր պետության փոխարեն մինչ օրս որոշումներ է կայացնում, ապա դա չի նշանակում, որ ինքը կամ իր ցեղակիցները կարող են որոշել Արցախի փոխարեն: Դա կարող է անել միայն Արցախի ժողովուրդը, որը վաղուց որոշել է, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: