14 հուլիսի 2010 - 18:14 AMT
Ֆրիդրիկ Թոր Ֆրիդրիքսոն. Իմ նախընտրած ֆիլմը «Աշիկ Քերիբն» է

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մակարդակը հենց այնպիսին էր, ինչպիսին ակնկալում էր գեղարվեստական ֆիլմերի ժյուրիի նախագահ, հայտնի ռեժիսոր Ֆրիդրիկ Թոր Ֆրիդրիքսոնը իր ֆիլմի ցուցադրությունից առաջ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: Ըստ նրա, սա նրա առաջին այցն է Հայաստան, նրան շատ են դուր գալիս Երևանն ու նրա բնակիչները: Ռեժիսորը նշել է նաև, որ գոհ է մնացել մրցութային ծրագրի համար ֆիլմերի ընտրությունից, սակայն հրաժարվեց նշել, թե որ ֆիլմն է ամենից շատ տպավորվել, ասելով, թե նա դրա իրավունքը չունի: «Սակայն, իմ ամենասիրած ֆիլմերից մեկը Սերգեյ Փարաջանովի «Աշիկ Քերիբն» է»,-ասել է ռեժիսորը:

Անդրադառնալով իր «Սառը տենդ» ֆիլմին` Ֆրիդրիկ Թոր Ֆրիդրիքսոնը նշել է, որ հաճելի կլինի այդ ֆիլմը դիտել այս սաստիկ շոգ եղանակին: