Քննարկվել են «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլի արդյունքները

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին կառավարությունում տեղի է ունեցել «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, երկու` պիլոտային և հիմնական փուլով իրականացվող ծրագիրն ուղղված է ՀՀ կառավարության կողմից ընդունված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարության իրականացմանը` նպատակ ունենալով նպաստել բնակչության համակարգչային հագեցվածության ապահովմանը և ինտերնետի հասանելիության աճին։

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի աշխարհագրությունը ներառում է Հայաստանի և Արցախի բոլոր մարզերը: Հետագայում մենք մտադիր ենք ծրագրի շրջանակներում կրթական ծրագրեր կազմակերպել համակարգիչների գնորդների համար»,-ասել է Նորայր Վարդանյանը:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի 2009 թ. սեպտեմբերին մեկնարկած պիլոտային փուլի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին։ Ներկայացվել են պիլոտային փուլի հիմնական ցուցանիշները, մասնավորապես, համակարգիչների վաճառքի, սպասարկման և ապառիկ վաճառքի պայմանները։

Նախագիծն իրականացնում են ՀՀ կառավարությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Hewlett-Packard и Microsoft կորպորացիաները` «Յունիկոմպ» ընկերության և ԱԿԲԱ-Կրեդտիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ: Ծրագրի իրագործման համար նախատեսվում է հատկացնել 5-7 մլն դոլար, բնակչությունը հնարավորություն է ստանում համակարգիչներ ձեռք բերել շուկայական գներով: Ծրագրի հիմնական նպատակն է 6 տոկոսից մինև 30 տոկոսը բարձրացնել տնային տնտեսությունների համակարգչայնացման մակարդակը: Համակարգիչների յոթ մոդելներ հասանելի են Երևանի 4, Վանաձորի 2 և Գյումրիի 1 խանութում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---