14 հուլիսի 2010 - 19:09 AMT
АrmRobotics-ի մասնակիցների գրանցումը կտևի մինչև օգոստոսի 6-ը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2010թ.-ի համար Հայաստանի Ռոբոտների բաց առաջնության շրջանակներում հայտարարում է «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» և «Գծին հետևող ռոբոտ» մրցույթների մասնակցության գրանցումը, որը իրականցվում է www.digitec.am կայքում մինչև ս.թ. օգոստոսի 6-ը:

«Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք իրարից կտարբերակեն թենիսի գնդակը և հյութի տարան, ապա կդասակարգեն ըստ համապատասխան տեղամասերի: Մրցույթը չունի տարիքային սահմանափակում:

«Գծին հետևող ռոբոտ» մրցույթը նախատեսված է սկսնակ թիմերի համար: Մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք պետք է գտնվեն սպիտակ դաշտում, որի վրա կան սև գծեր: Ռոբոտը պետք է շարժվի սև գծերով, հասկանա դաշտի վրայի նշանները և գտնի ճիշտ ուղիները դեպի վերջնակետ: Այս մրցույթին կարող են մասնակցել մինչև 22 տարեկան անձինք, հաղորդում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամլո ծառայությունը: