14 հուլիսի 2010 - 19:42 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Իկորսկիի հետ

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Իկորսկիի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի քաղաքական խնդիներ` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ներկա փուլն ու հեռանկարները:

Հատուկ անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական հարցերին և Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրներին, ժողովրդավարության ներկա մակարդակին ու Հայաստանում խորացող կոռուպցիայի պատճառներին, Եվրոպական Միության և եվրոպական այլ կառույցների դերին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում:

Հանդիպմանը մասնակցեցին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդրիսլավ Ռաչինսկին ևր Լեհաստանի ԱԳՆ Արևելյան գործակալության փոխտնօրեն Մայքլ Լաբենդան: Այս մասին հաղորդում է ՀԱԿ գրասենյակի մամլո ծառայությունը: