2010-ի ընթացքում կգնվի 100 հազար էլեկտրոնային անձնագիր և 250 հազար նույնացման քարտ14 հուլիսի 2010 - 20:31 AMT PanARMENIAN.Net - 2010-ի ընթացքում Հայստանը ձեռք կբերի շուրջ 100 հազար էլեկտրոնային անձնագիր և 250 հազար նույնացման քարտ: Այդ մասին հաղորդել է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքի ներդրման գրասենյակի տնօրեն Արթուր Ղուլյանը: «Ոստիկանությունում կստեղծվի նույնացման կենտրոն: «Հայաստանում գործում է 61 գրանցման կենտրոն, որոնք հագեցված են նոր սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ: ՀԲ-ն կապահովի նախագծի ֆինանսավորման մի մասը, իսկ մնացած մասը` մասնավոր կազմակերպությունը: Ընկերությունը կարող է վերադարձնել ներդրումները 3-5 տարի անց էլեկտրոնային անձնագրերի և ID-քարտերի իրացման օգնությամբ»,- ասել է Ղուլյանը: Նա նաև նշեց, որ ID-քարտերի համակարգը հասանելի կլինի միայն ոստիկանության աշխատակիցների համար: «Հավաստագրման կենտրոնի մասնավորեցումը կնշանակի, որ այս կազմակերպությունը հանձնվելու է միայն կառավարման կամ մասնակի կառավարման: Այդ համակարգի հիմնական օգտվողները կլինեն հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները և բանկային հատվածը»,- ասել է Ղուլյանը: 2011-ի ապրիլից Հայաստանում նախատեսվում է ներմուծել կենսաբանական անձնագրեր էլեկտրոնային տվյալներով: Նախատեսվում է, որ կներմուծվեն երկու տեսակի անձնագրեր` «ID-քարտ» ներքին կիրառման համար և կենսաչափական արտասահմանյան անձնագիր: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |