15 հուլիսի 2010 - 13:23 AMT
Հոկտեմբեր-նոյեմբերին Հայաստանի «Շտապ օգնության» տրամադրության տակ կլինեն 88 նոր մեքենաներ

Հայաստանի կառավարությունը հուլիսի 15-ի նիստում հաստատել է «Շտապ օգնության» ծառայության արդիականացման ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Ինչպես հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, այդ ռազմավարության շրջանակներում նախատեսվում է իրականացնել կառույցի արդիականացում, կազմակերպել կադրերի վերապատրաստում, շարժակազմը համալրել նոր մեքենաներով:

Նախարարը հաղորդեց, որ ըստ Հայաստանի կառավարության և Չինաստանի միջև կնքված համաձայնագրի, հոկտեմբեր-նոյեմբերին Հայաստանի «Շտապ օգնության» տրամադրության տակ կկլինեն 88 նոր մեքենաներ: