15 հուլիսի 2010 - 13:39 AMT
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը FIFA վարկանիշային աղյուսակում բարձրացել է 4 հորիզոնականով

Հուլիսի 14-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ աղյուսակի համեմատ բարձրացել է 4 հորիզոնականով և 318 միավորով զբաղեցնում է 96-րդ տեղը:

Առաջին տեղում 1883 միավորով 2010-ի աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Երկրորդ տեղում աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականն է (1659 միավոր), երրորդ տեղում` Բրազիլիայի հավաքականը (1536):