15 հուլիսի 2010 - 15:03 AMT
«Սևանա լիճ» մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տարել Տիգրան Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը

Մարտունիում` Սևանա լճի ափին, կայացել է «Սևանա լիճ» շախմատային փառատոնի 4-րդ տուրը, որում 3 զույգ կիսել են միավորները. Ավետիք Գրիգորյան- Դավիթ Հարությունյան (Ռուսաստան), Պավել Պոնկրատով (Ռուսաստան)- Մաքսիմ Մատլակով (Ռուսաստան), Գոպալ Գիտա Նառայանա (Հնդկաստան)- Արման Փաշիկյան:

Տիգրան Պետրոսյանը Լուկա Լենիչի (Սլովենիա) նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ 3 միավորով 2-րդ տեղում է: 1-ին տեղում Փաշիկյանն է, որն ունի 3 միավոր: Ռոբերտ Հովհաննիսյանը զիջել է Սամվել Տեր-Սահակյանին և չնայած դրան, 2.5 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: