Պիեռ Լելուշ. «Հայաստանի հետ սահմանի բացումն առաջին հերթին հենց Թուրքիայի շահերից է բխում»

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության «մարման» պատճառն ամենից առաջ ներքաղաքական խնդիրներն են: Այս մասին հայտարարել է Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Պիեռ Լելուշը: «Մենք փորձում ենք և’ լրագրողների, և’ տեղի քաղաքագետների ուշադրությունը հրավիրել այդ հիմնախնդրին: Մենք ամեն կերպ աջակցում էինք Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի նախաձեռնությունները Հայաստանի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» հարցում: Կողմերը նույնիսկ համաձայնագիր են կնքել, որը, ցավոք սրտի, չվավերացվեց: Մենք շատ ենք ուզում, որ կողմերը փոխզիջման հասնեն երկխոսության միջոցով: Սա վերաբերում է նաև հզոր տնտեսական ներուժ ունեցող Ադրբեջանին: Բացի այդ, հակամարտությունը փախստականներ է ծնում, որոնց համար նույնպես լուծում գտնել է պետք», - ասել է Ֆրանսիայի պետքարտուղարը:

Այն հարցին, թե Թուրքիայի նախաձեռնությունները ղարաբաղյան հակամարտությանը կարո՞ղ են, արդյոք, օգնել, Պ.Լելուշն ասել է.« Ես վաղուց եմ խնդրում թուրքերին բացել Հայաստանի հետ իր սահմանը: Դա, առաջին հերթին, հենց Թուրքիայի շահերից է բխում: Այնպես որ Թուրքիայից ես սպասում եմ այդ քայլը, հասկանալով հանդերձ, որ այդ երկրի համար հեշտ չէ` հաշվի առնելով նրա էթնիկ և կրոնական համերաշխությունն Ադրբեջանի հետ, ինչպես նաև փախստականների հիմնախնդիրը», - հաղորդում է Euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---