Հայաստանում քննարկում են զիծառայության ժամկետի կրճատման հնարավորությունը

Հայաստանում քննարկում են զիծառայության ժամկետի կրճատման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին ՀՀ հասարակական խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի հատուկ նիստում քննարկվել է ՀՀ հասարակական խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի` խորհրդի անդամներին բաց նամակով ուղարկած առաջարկությունը:

Երիտասարդական ենթահանձնաժողովը, մասնավորապես, քննարկել է մի շարք առավել արդիական`բանակի և կրթության հարցերը և հավանության է արժանացրել 18 տարին լրացած երիտասարդների (բացառությամբ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների) պարտադիր զինծառայության մասին առաջարկը, ըստ որի զինծառայության ժամկետը կրճատվելու է մինչև 1,5 տարի:

Ենթահանձնաժողովը նաև առաջարկել է զինծառայությանը զուգահեռ պարտադիր ուսուցանել` հայերեն, ռուսերեն, անգլերեն, Հայ ժողովրդի պատմություն և մաթեմատիկա առարկաները: Այս առարկաներից երիտասարդները քննություն պետք է հանձնեն բուհ ընդունվելիս և, խորհրդի անդամների կարծիքով, բանակում ուսումնառությունը խթան կլինի նրանց համար ուսումը բուհերում շարունակելու:

«Յուրաքանչյուր պետություն ուժեղ է իր բանակով և հայկական բանակը հզորանալու է միայն բարեփոխումների շնորհիվ», - ասել է ՀՀ հասարակական խորհրդի ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---