18 սեպտեմբերի 2001 - 20:57 AMT
ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆ 700 ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՎԵՐԱԲՆԱԿՎԵԼՈՒ ԼՂՀ-ՈՒՄ
Այս տարի Լեռնային Ղարաբաղը նախատեսել է ընդունելԱդրբեջանից գաղթած մոտ 250 հայ ընտանիքներ: Նրանք հիմնականում հայեր են` ծագումով Ղարաբաղից, որոնք այժմ բնակվում են Հայաստանում եւ ԱՊՀ մյուս երկրներում: Հայրենադարձները կօգտվեն մի շարք արտոնություններից: Այժմ նրանց համար կառուցվում են բարելավված հատակագծով տիպային անհատական տներ: Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության համար պատրաստակամություն են հայտնել մոտավորապես 700 հայ փախստական ընտանիքներ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: