Կանադայի ադրբեջանցիները կոտրել են Տորոնտոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու կայքը

Կանադայի ադրբեջանցիները կոտրել են Տորոնտոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու կայքը

PanARMENIAN.Net - Կանադայի ադրբեջանական համայնքի անդամները հաքերային գրոհի են ենթարկել Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու կայքը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Տորոնտոյի Հայ ազգային կոմիտեն (ANCT), արդյունքում կայքի այցելուներն ավտոմատ կերպով անցում են կատարում հակահայկական քարոզչության բովանդակությամբ կայքի: ANCT-ն իր օգնությունն է առաջարկել եկեղեցու քահանա հայր Եղիա Կիրիջյանին կայքի աշխատանքը վերականգնելու համար: «Այդ հաքերային գրոհը երկրի ադրբեջանցիների ագրեսիվ վերաբերմունքի վկայությունն է հայկական համայնքի և Կանադայի հայկական հաստատությունների նկատմամբ»,- հայտարարել է ANCT նախագահ Շահեն Միրաքյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---