Հայաստանում ինտերնետ-կապի խափանումները կապված են Վրաստանում առկա տեխնիկական խնդիրների հետ

Հայաստանում ինտերնետ-կապի խափանումները կապված են Վրաստանում առկա տեխնիկական խնդիրների հետ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ հուլիսի 17-ին ժամը 08:40-ին ընկերության մոնիթորինգային համակարգը գրանցել է արտաքին կապուղիների հետ կապված տեխնիկական խնդիրներ, որոնց հետևանքով ընկերության հաճախորդների մոտ առաջացել են ինտերնետ-կապի խափանումներ:

Վրաստանի տարածքում գործող «ԱրմենՏել» ընկերության գործընկերները վստահեցնում են, որ արվում է ամեն հնարավորը խնդիրները առավելագույնս կարճ ժամանակահատվածում կարգավորելու համար:

«ԱրմենՏել» ընկերությունը հայցում է հաճախորդների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար, PanARMENIAN.Net ին հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---