5 հունիսի 2003 - 19:13 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԼԵԳԻՈՆԵՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ
Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ընտրվել է Ռուսաստանի առաջնության լեգիոներների հավաքականում ընդգրկվելու համար: Ինչպես հայտնի է, խաղը Ռուսաստանի հավաքականի եւ լեգիոներների հավաքականի միջեւ կկայանա հունիսի 30-ին «Ռոստելեկոմ»-ի գավաթի շրջանակներում: Բերեզովսկու օգտին են քվեարկել «Ռոստելեկոմ» ընկերության գրասենյակ զանգահարողների 55 տոկոսը: Մինչդեռ ինքը Բերեզովսկին օրերս կժամանի Հայաստան Եվրոպա-2004 առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպմանը նախապատրաստվելու համար: Հայաստանի հավաքականի մրցակիցը այս անգամ կլինի Ուկրաինայի հավաքականը: